կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 11:33
Քաղաքական

Մեր դահլիճն էլ է նմանվել քաղաքին ու դարձել փոքր-ինչ թափթփված ու անկարգուկանոն. Թեհմինա Վարդանյան

Մեր դահլիճն էլ է նմանվել քաղաքին ու դարձել փոքր-ինչ թափթփված ու անկարգուկանոն. Թեհմինա Վարդանյան

Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր դահլիճն էլ է նմանվել քաղաքին ու դարձել փոքր-ինչ թափթփված ու անկարգուկանոն: Այսօր ավագանու նիստում նման կարծիք հայտնեց «Լույս» խմբակցությունից ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա նշեց, որ իր ասելիքի մեջ որևէ ենթատեքստ պետք չէ փնտրել. Վարդանյանը հասկանում է` մի քանի ամսվա ընթացքում գուցե ժամանակ չի եղել ընթերցելու ավագանու կանոնակարգը: Նա ընթերցեց ավագանու կանոնակարգի որոշ դրույթներ: «Օրինակ` դրանցից մեկում նշվում է, որ հերթական նիստերը կարող են սկսվել առավոտյան ժամը 11-ին ու տևել մինչև 17:00-ն: Բացի այդ` նշված է նաև, որ հիմնական զեկույցին տրվում է մինչև 10 րոպե, իսկ հարակից զեկուցողին` մինչև 5 րոպե ժամանակ և այլն: Առաջին իսկ օրվանից խախտվում են այս կետերը, խնդրում եմ` եկեք հարգենք միմյանց: Հույս ունեմ, որ յուրաքանչյուրը մեկական անգամ կընթերցի ավագանու կանոնակարգը»,- ասաց Վարդանյանը: