Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մանրամասն ու համոզիչ հիմնավորումներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան՝ Ռուբեն Մելիքյանը։ Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Ինչպես արդեն նշել եմ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մանրամասն ու համոզիչ հիմնավորումներ։ Մանրամասն և համոզիչ հիմնավորումներ դեռ չեն ներկայացվել։ Ու չեն էլ ներկայացվելու, որովհետև ակնհայտորեն գործ ունենք իր որոշման համար դատավորին պատժելու՝ «նախաքննության գաղտնիքի» շղարշով քողարկված գործողության հետ։ Վաղը Բարձրագույն դատական խորհրդն արտահերթ նիստ է հրավիրել մեկ այլ հարցով։ Կպաշտպանի՞ ԲԴԽ-ն դատական իշխանության անկախությունը, կպաշտպանի՞ դատավորին, թե ոչ։ Պարզ կլինի վաղը։ Ես մինչ այդ համբերատար կսպասեմ։
ՀԳ. ԲԴԽ անդամներին կխնդրեի ծանոթանալ Լևիկ Պողոսյանի գործով Վճռաբեկի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին»։