Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրամիության դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան «Գիլիըդս» ընկերությունը ստացել է «Ռեմդեսիվիր» դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր:
«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել «Ռեմդեսիվիր»-ը՝ թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը:
ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս դեղամիջոցը վաճառել մեկ տարով դաշինքի տարածքում նախքան անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ:
Բացի «Ռեմդեսիվիր»-ից, Ռասին նշել է, որ COVID-19- ը բուժող այլ միջոցներից են մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները, որոնք կարող են արգելափակել նոր կորոնավիրուսը:
Վիրուսի բռնկումից հետո աշխարհի մի շարք երկրներում մեծ հետաքրքրություն առաջացավ «Ռեմդեսիվիր»-ի միջոցի նկատմամբ, քանի որ ներկայումս չկան հաստատված այլ բուժումներ կամ պատվաստանյութեր COVID-19- ի դեմ: