|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի ծագման վայր, բնակիչների զանգվածային թեստավորումը լինելու է անվճար:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է առողջապահական հարցերով քաղաքային կոմիտեն: Ուհանի օպերատիվ շտաբի որոշմամբ, քաղաքում 10 օրվա ընթացքում պետք է թեստավորվեն բոլոր բնակիչները: Դա արվեց այն բանից հետո, երբ քաղաքում դադարից հետո կրկին վարակի նոր դեպքեր ի հայտ եկան: Ուհանում զանգվածային թեստավորումը սկսվել է մայիսի 14-ին:
«Ուհանի բնակիչները ստիպված չեն լինելու վճարել թեստավորման համար, ծախսերը հոգում են քաղաքային իշխանությունները»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հասարակության շրջանում նման համատարած թեստավորման անցնելու պատճառներից էր նաև այն, որ քաղաքում ի հայտ են գալիս առանց ախտանշանների վարակվածության դեպքեր, ինչը բացասական է ազդում մարդկանց բնականոն կյանքի վրա՝ առաջացնելով վախեր: