կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 12:36
Աշխարհ

Ուհանում կորոնավիրուսից ապաքինված տղամարդը օրեր անց մահացել է

Ուհանում կորոնավիրուսից ապաքինված տղամարդը օրեր անց մահացել է

Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է 36-ամյա մի տղամարդ, որը նախկինում բուժվել էր կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից. հայտնում է Yerkir.am-ը՝ South China Morning Post-ին հղումով:

Նշվում է՝ նախկին հիվանդը մահացել է շնչառական անբավարարությունից. նա բուժհաստատությունից դուրս էր գրվել մահից 5 օր առաջ:

Տղամարդն առաջին անգամ հոսպիտալացվել է փետրվարի 12-ին: Երկու շաբաթ անց նրան դուրս են գրել՝ հրահանգելով 14 օր մնալ կարանտինում:

Հանգուցյալի կնոջ խոսքով՝ դուրս գրվելուց երկու օր անց ամուսինն իրեն լավ չի զգացել: Որոշ ժամանակ անց նա ասել է, որ իրեն ավելի վատ է զգում, ինչի պատճառով նրան հասցրել են հիվանդանոց: Նույն օրը տղամարդը մահացել է:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում 80.410 վարակակիր կա, որից 3.013-ը՝ մահվան, իսկ 52.177-ն առողջացման դեպքեր են: