Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի «ծննդավայրը», բնակիչների զանգվածային թեստավորումը լինելու է անվճար. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ առողջապահական հարցերով քաղաքային կոմիտեի հայտարարությանը հղումով:
Նշվում է՝ ըստ Ուհանի օպերատիվ շտաբի որոշման, քաղաքում 10 օրվա ընթացքում պետք է թեստավորվեն բոլոր բնակիչները: Դա արվեց այն բանից հետո, երբ քաղաքում դադարից հետո կրկին վարակի նոր դեպքեր ի հայտ եկան: Ուհանում զանգվածային թեստավորումը սկսվել է մայիսի 14-ին:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Ուհանի բնակիչները ստիպված չեն լինելու վճարել թեստավորման համար, ծախսերը հոգում են քաղաքային իշխանությունները»։
Նշվում է, որ հասարակության շրջանում նման համատարած թեստավորման անցնելու պատճառներից էր նաև այն, որ քաղաքում ի հայտ են գալիս առանց ախտանշանների վարակվածության դեպքեր, ինչը բացասական է ազդում մարդկանց բնականոն կյանքի վրա՝ առաջացնելով վախեր: