Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինական Ուհան քաղաքի իշխանությունները փակել են ժամանակավոր հիվանդանոցը՝ նոր անհայտ տեսակի կորոնավիրուսով հիվանդացությունների քանակի կրճատման պատճառով. հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters-ին հղումով:
Գործակալության տվյալներով՝ փակված հիվանդանոցն այն 16 բուժհաստատություններից մեկն էր, որը հատուկ կառուցվել էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի նպատակով: Հիվանդանոցը փակվել է այն բանից հետո, երբ վերջին հիվանդները դուրս են գրվել այնտեղից:
Հավելվում է նաև, որ օրերս Հուբեյում և դրա մայրաքաղաք Ուհանում ևս կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ կրճատում է նկատվել: Այսպես՝ մարտի 1-ին, հունվարից ի վեր առաջին անգամ, այնտեղ գրանցվել են վարակի 200-ից պակաս դեպքեր, իսկ մինչ այդ օրական գրանցվում էր 570 նոր դեպք:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: