Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թբիլիսիի Արդարադատության տան մոտ ստեղծվել է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն. տեղեկացնում է Sputnik-ը:
Այդ թեստավորման նպատակն է փոխել Թբիլիսիում վարակի տարածման ինտենսիվությունը: «Ես ձեզ կոչ եմ անում՝ Արդարադատության տան հետնաբակում ստեղծված է համապատասխան տարածք, այսօր եւ վաղը կվերցնեն նմուշներ: Ով ցանկանում է, կարող է տալ նմուշներ, պատասխանը կլինի երկրորդ օրը»,- ասել է Գամկրելիձեն:
Նրա խոսքով՝ լիարժեք հետազոտության համար հարկավոր են շուրջ հազար մարդու թեստեր՝ Թբիլիսիում վիրուսի հետ կապված իրավիճակը հասկանալու համար:
Անցած օրը Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, 47 ախտահարված Թբիլիսիից է: Վերջին մի քանի օրը Թբիլիսիում ախտահարվածների թիվը 150 դեպքից ցած չի իջել։