կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 13:12
Աշխարհ

Նոր Զելանդիան հետաքննություն է սկսել Ruby Princess զբոսանավի դեմ՝ Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման համար

Նոր Զելանդիան հետաքննություն է սկսել Ruby Princess զբոսանավի դեմ՝ Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման համար

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրի մաքսային ծառայությունը հետաքննություն է սկսում կրուիզային Ruby Princess զբոսանավի դեմ, որի ուղևորներն ու անձնակազմը, հավանաբար, հանդիսացել են Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառը. հայտնում է New Zealand Herald պարբերականը։

Ըստ լրատվամիջոցի՝ զբոսանավը մարտի 11-15-ը շրջագայության ժամանակ իրականացրել է մի քանի կանգառ Նոր Զելանդիայում՝ Դանիդին, Ակարոա, Վելինգտոն և Տաուրանգա քաղաքներում։ Զելանդական Հոկս-Բեյ քաղաքում վարակի բռնկումը հենց կապում են նավի կանգառի հետ։ Սիդնեյ ժամանման ժամանակ ուղևորներին թույլատրել են իջնել ափ՝ չնայած նրան, որ շատերն իրենց լավ չէին զգում։

Ուղևորները Սիդնեյում չեն անցել կարանտինային ռեժիմի։ Ավելի վաղ Նոր հարավային Ուելսի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել՝ պարզելու, թե արդյոք կազմակերպիչները տեղյակ էին նավի վրա վարակի առկայության մասին։

Նշենք, որ Նոր Զելանդիայում գրանցվել է մոտ 1100 վարակման դեպք՝ 21 մահվան ելքով։