|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 14 ֆիզիկական եւ յոթ իրավական անձանց դեմ Ուկրաինայի շուրջ իրադրության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Նանայա Մահուտան:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների ներքո են հայտնվել առավելապես զինծառայողներ, պաշտպանական կառույցներ ու դրանց ղեկավարներ, ռազմականացված կազմակերպություն, ինչպես նաեւ ապատեղեկատվություն տարածողներ: Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել այն ընկերությունների ղեկավարներն ու բաժնետերերը, որոնք մշակում եւ արտադրում են հրթիռներ եւ հրաձգային զենք:
Դրանից առաջ Նոր Զելանդիան հակառուսական պատժամիջոցներն ընդլայնել էր սեպտեմբերի կեսերին: Այն ժամանակ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էին 51 թոփ-մենեջերներ եւ գործարարներ, 24 պաշտոնյաներ, որոնք կապված են Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու հետ, եւ երկու ընկերություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: