|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոր Զելանդիայի իշխանությունները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար. այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նրա պնդմամբ՝ 2020 թվականի բյուջեի առանցքային խնդիրը կլինի 50 մլրդ նորզելանդական դոլարի (30.2 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով հատուկ ֆոնդ ստեղծելը:
«Վերականգնման ֆոնդը կապահովի խոշոր ներդրումներ աշխատանքի տեղեր ստեղծելու, ինչպես նաև մի շարք մասնագիտությունների գծով անվճար ուսուցում կազմակերպելու համար, կիրականացվի դպրոցներում անվճար սնունդ ծրագիրը և այլն»,- նշել է նա ու հավելել՝ կանխատեսումների համաձայն, առաջարկվող ծրագրերի իրականացման շնորհիվ կպահպանվի 138 հազար աշխատանքային տեղ և կապահովվի զբաղվածության աճ հաջորդ երկու տարիների համար:
Հիշեցնենք՝ Նոր Զելանդիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1497 մարդ: Արդեն բուժվել են 1411-ը, մահացել՝ 21-ը: Վերջին երեք օրն այստեղ վարակի նոր դեպքեր չեն գրանցվում: