Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է ընդունել համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգելու մասին՝ Օքլենդ քաղաքում կորոնավիրուսային վարակի անսպասելի բռնկման պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթինա Արդենը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Հետաձգումը կուսակցություններին բավականին ժամանակ կտա տարբեր պայմաններ պլանավորելու համար, որոնցում մենք նախընտրական արշավ կիրականացնենք»,-մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Արդենը:
Նա նշել է. «Մենք բոլորս մի նավակում ենք: Բոլորս արշավ կիրականացնենք նույն միջավայրում»:
Սկզբում ընտրությունները նշանակվել էին սեպտեմբերի 19-ին:
Նոր Զելանդիայի օրենքը պահանջում է, որ դրանք անցկացվեն մինչեւ նոյեմբերի 21-ը: Նախնական քվեարկությունն այժմ երկրում կսկսվի հոկտեմբերի 3-ին: Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը, որը հետաձգելու կոչ է արել, հայտարարել է, որ «հաղթել է առողջ բանականությունը»: