կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 10:03
Հասարակություն

Ճապոնական «Diamond Princess» զբոսանավում կարանտինն ավարտվեց

Ճապոնական «Diamond Princess» զբոսանավում կարանտինն ավարտվեց

Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի՝ կորոնավիրուսով չվարակված ուղևորները սկսել են ափ դուրս գալ՝ վիրուսի տարածման պատճառով հայտարարված կարանտինի ավարտից հետո. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով: 

Նշվում է՝ ընդհանուր առմամբ նավից կհեռանա մոտ 500 մարդ։

3700 մարդկանցով լի զբոսանավն ուղևորության էր մեկնել հունվարի վերջին՝ ճապոնական Յոկոհամա քաղաքից՝ Կագոսիմա-Հոնկոնգ-Օկինաուա ուղերթով։ Սակայն, այդ ընթացքում Հոնկոնգից 80-ամյա ուղևորի մոտ ի հայտ է բերվել թոքաբորբ, որի պատճառը եղել է նոր տեսակի կորոնավիրուսը։

Տարածված վարակի պատճառով փետրվարի 3-ին արգելվել է՝ ուղևորությունից վերադարձած զբոսանավը մուտք գործի Յոկոհամայի նավահանգիստ:

Նավն ենթարկվել է երկշաբաթյա կարանտինի, ինչի հետևանքով վարակվել է ավելի քան 520 մարդ։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1770-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 70 548-ի: