|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Չինական « Արեւելքի աստղը» զբոսանավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 431-ի: Անհայտ կորած է համարվում 11 մարդ: Հաջողվել է փրկել 14 մարդու, այդ թվում՝ կապիտանին ու ավագ մեխանիկին:
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ անում են ամեն հնարավորը զոհերի ընտանիքների համար, այդ թվում՝ անվճար կացարան եւ սնունդ դեպքի վայրում:
Զբոսանավը Նանկինից ուղեւորվում էր Չունցին, բոլոր ուղեւորները ՉԺՀ քաղաքացիներ են, հիմնականում թոշակառուներ:
Նախնական վարկածով խորտակման պատճառը ուժգին փոթորիկն է եղել: