կարևոր
1090 դիտում, 13 ժամ առաջ - 2025-07-02 16:26
Հասարակություն

Անեկդոտ կա է ՝ «պիտի ինձ գնդակահարեին, փող տվեցի, ոտքիցս խփեցին», հիմա պարտադիր տուրք պիտի վճարվի՞․ Մանուկյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կիսվեց մի շարք խնդիրներով, որոնք վերաբերում էին թե՛ վարորդական իրավունքի քննությունների վճարներին, թե՛ հանրային տրանսպորտի կազմակերպման խոչընդոտներին։ Նա արց ուղղեց ՔՊ խմբակցության ներկայացուցիչներին՝ մասնավորապես անդրադառնալով այն փաստին, որ այժմ քաղաքացին, եթե ցանկանում է ավելի շուտ քննություն հանձնել, պետք է դրա համար հավելյալ վճար մուծի։

Մանուկյանը օրինակ բերեց հայտնի հումորային դրվագ, որտեղ վճարովի եղանակով փորձ է արվել «գնդակահարությունը» հեշտացնել, ինչը նա զուգահեռեց վճարովի արագացված քննության հնարավորության հետ՝ շեշտելով, որ անհասկանալի է, թե ինչու է դրա համար պարտադիր տուրք սահմանվում։

Բացի այդ, նա իր խոսքում ներկայացրեց նաև վարորդների բազմաթիվ դժգոհություններ, օրինակ՝ կապված Երևանի փողոցներում ավտոբուսային գծանշումների անհամապատասխանության, խցանումների, ճանապարհային նշանների սխալ տեղակայման ու դրանից բխող վթարային իրավիճակների հետ։ Մանուկյանը շեշտեց, որ նման խնդիրներն իրականում դառնում են հանրության նյարդայնության պատճառներից մեկը, և իր այս բարձրաձայնումները՝ չնայած բովանդակությամբ փոքր թվացող, իրականում խոսում են համակարգային խեղման մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։