կարևոր
5203 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-02 23:52
Քաղաքական

Այսօր պատիվ ունեցա ընդունել ՀՀ տարբեր մարզերից ՀՅԴ շարքերն անցնող 50-ից ավել նորագիրների երդումը. Սաղաթելյան

Այսօր պատիվ ունեցա ընդունել ՀՀ տարբեր մարզերից ՀՅԴ շարքերն անցնող 50-ից ավել նորագիրների երդումը. Սաղաթելյան

Այսօր պատիվ ունեցա ընդունել ՀՀ տարբեր մարզերից ՀՅԴ շարքերն անցնող 50-ից ավել նորագիրների երդումը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

«Կուսակցության շարքերը համալրող ընկերներին ուղղված իմ խոսքում նշել եմ, որ նրանք որոշում են կայացրել համալրել Քրիստափորի, Արամ Մանուկյանի, Դրոյի, Վարդան Դուշմանի, Կարոտի, Արշակի, Վահան Հովհանիսյանի ու Արթուր Մկրտչյանի կուսակցության շարքերը և այդ որոշումը կայացրել են մեր հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում։

ՀՅԴ շարքերն անցնելու երդումով նրանք միանում են աշխարհով մեկ սփռված դաշնակցական մեծ ընտանքին, ընտանիք, որի անդամներն անկախ իրենց գտնվելու վայրից, զբաղեցրած դիրքից անում են հնարավորն ու անհանարը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի։

Միանալով Դաշնակցությանը՝ մարդը միանում է 133 տարիների պատմությանը՝ պարտավորվելով շարունակել այն։

Միանալով Դաշնակցությանը՝ մարդն իր կյանքն ու ճակատագիրը անքակտելի թելերով կապում է հայրենիքի և ժողովրդի ճակատագրին։

Միանալով Դաշնակցությանը՝ հայ մարդը զինվորագրվում է հայրենիքը և սեփական ժողովրդին ամեն գնով պաշտպանելու գործին։

Դաշնակցությունը հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը զինվորագրված մարդուն կարող է առաջարկել միայն պայքար՝ հաճախ դժվարին, երբեմն անհնարին թվացող, զոհաբերություններ պահանջող, սակայն արժանապատիվ և կենսական պայքար։

Դաշնակցականը մերժում է այսօրվա իշխանության առաջարկած «հանձնվել հանուն փրկության» բանաձևը, որովհետև մենք գիտենք,

փրկության միակ ճանապարհը հանուն մեր իրավունքների պայքարն է

Մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։

Ուրախ եմ, որ այսօր ՀՅԴ աշխարհասփյուռ ընտանիքը համալրվեց շուրջ 5 տասնյակ դաշնակցականներով։

Բարի գալուստ սիրելի ընկերներ, միասին բարդ, սակայն արժանապատիվ պայքարի ճանապարհ ունենք անցնելու»։