|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեկովը հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին. զրույցում նա պատմել է կորոնավիրուսով վարակվելու և հիվանդության ընթացքի մասին. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ պաշտոնյայի՝ մայիսի 1-ից նա տանն է, քանի որ իր գործընկերներից մեկի մոտ, որի հետ նա շփվել է, COVID-19 է ախտորոշվել։
Պեսկովը շեշտել է, որ սկզբում ախտանշաններ չեն եղել, սակայն հետո ջերմությունը սկսել է բարձրանալ ցերեկը մինչև 37,4, գիշերը՝ մինչև 37,8, մարմինը սկսել է կոտրատվել։ Նա և իր կինը՝ Տատյանա Նավկան, հիվանդանոց են դիմել այն ժամանակ, երբ իրենց վիճակը սկսել է վատթարանալ։
«Լավ է, որ ժամանակին դիմեցինք հիվանդանոց»,- ասել է նա ու հավելել՝ կարևորը՝ հիվանդության զարգացման պահը բաց չթողնելն է։
Նրա խոսքով՝ բժիշկներն իրեն թոքաբորբ են ախտորոշել և ընդգծել է, որ պետք է առնվազն համոզվել, որ թոքերի հետ կապված խնդիրներ չկան։