Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը, անդրադառնալով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի քննությունը, հայտնել էր, որ այս գործով կտրուկ ակտիվացել են քննչական և դատավարական գործողությունները:
Այսօր yerkir.am-ի լրագրողը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են աշխատանքները կտրուկ ավելացել, եթե հանցագործության դեպքից անցել է ավելի քան մեկ տարի և որևէ բան չի բացահայտվել:
«Քննություն, իրոք, իրականացվում է, և նպատակահարմար չէ, որպեսզի քննության ընթացքի վերաբերյալ բարձրաձայնենք, բայց չբարձրաձայնելը դեռևս չի նշանակում, որ քննություն չի ընթանում»,- ասաց նա:
Հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ գործը փակուղի է մտել, դատախազը պատասխանեց. «Ո’չ, քանի դեռ գործով ավարտ հայտարարված չէ, երբեք չի կարելի արձանագրել, որ գործը մտել է փակուղի, որովհետև, օրինակ, այս տարի 18 տարվա վաղեմության սպանություն բացահատվեց Շիրակի մարզում: Այսինքն` այն հանգամանքը, որ մեկ տարի է անցել, բայց հանցագործությունը դեռևս բացահայտված չէ, չի բացառում, որ գործն արդյունք կտա»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: