Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ում գրառում է կատարել՝ պատմելով, թե ինչպես է ընթանում թունավորումից հետո նրա վերականգնումը:
«Սա արդեն հստակ ճանապարհ է, թեև ոչ մոտ։ Բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես օրինակ այն, որ հեռախոսն իմ ձեռքում քարի պես անօգուտ է, իսկ վրաս ջուր թափելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի, միանգամայն չնչին բաներ են»,- ասված է քաղաքական գործչի գրառման մեջ։
Քաղաքական գործիչը նշել է, որ բոլորովին վերջերս «ոչ մեկին չի ճանաչել և չի հասկացել՝ ինչպես խոսել»։
«Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ ու ասում․ «Ալեքսեյ, գրատախտակ եմ բերել, եկեք միասին մտածենք՝ ինչ բառ կարելի է գրել»։ Դա ինձ հուսակատության մեջ էր գցում, քանի որ չնայած հասկանում էի՝ ինչ է բժիշկն ուզում, չէի հասկանում, թե որտեղից պետք է վերցնել բառերը, գլխի ո՞ր հատվածում են դրանք առաջանում»,- գրել է Նավալնին։
Ռուս ընդիմադիր գործչի խոսքով՝ «հիմա նա տղա է, որի որտեղը դողում են աստիճանների վրա, բայց նա մտածում է․ «Օ՜, սա աստիճան է։ Դրանով բարձրանում են։ Թերևս, հարկավոր է վերելակ գտնել»։ Իսկ առաջ հիմարի պես կկանգնեի ու կնայեի»։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Բեռլինի «Շարիտե» կլինիկայի բժիշկները նրան «տեխնիկապես ողջ մարդուց» վերածել են մարդու, որն ունի ժամանակակից հասարակության բարձրագույն էակ դառնալու բոլոր հնարավորությունները, «մարդու, որը կարողանում է արագ թերթել Instagram-ը և առանց մտածելու հասկանում է՝ որտեղ դնել լայքերը»։
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: