Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ կոռեկտ չի համարում խոսել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ընթացքի մասին:
«Ինչպիսի ընթացք կստանա, գուցե ես շատ բան գիտեմ, բայց քանի որ դեռ չենք ավարտել քննարկումները, կոռեկտ չի լինի, որ ես գնահատականեր տամ»,- ասաց նա:
Հարցին` եթե ՀՀԿ-ն բաց է համագործակցության համար, արդյո՞ք ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ եղել է, Շարմազանովը պատասխանեց. «Նայած` ով ինչ է հասկանում, թե ինչ ասել է համագործակցություն: Եթե հաշվի առնենք այն, որ ԲՀԿ-ն ընդունել է նախագահի առաջարկը և մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին, այնուհետև նաև կողմ է արտահայտվել, կողմ է քվեարկել 2016 թվականի բյուջեի նախագծին, արդեն իսկ նշանակում է, որ համագործակցություն կա: Ի՞նչ համագործակցություն նկատի ունեք` պաշտոնների բաժանո՞ւմ կամ պատասխանատվության ստանձնո՞ւմ, դրա մասին չեմ կարող որևէ բան ասել: Ես կհորդորեի սպասել մի քանի օր, երբ կավատվեն որոշակի քննարկումները, այդ ժամանակ միգուցե ես ձեզ ասելու բան ունենամ»:
Շարմազանովը նշեց նաև, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է, չի խանգարի համագործակցության ընթացքին: « Ես երեկ էլ հորդորել եմ իմ բարեկամին` զգացմունքային արտահայտություններ և եզրույթներ չօգտագործել: Հուսով եմ` իմ լավ բարեկամ, իմ կողմից հարգված Արմեն Ռուստամյանը կընդունի իմ բարեկամական առաջարկները»,- ասաց նա: