Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ծրագրի շրջանակում այն, ինչ կապված էր հանրային ֆինանսների կառավարման հետ, իր արտացոլումը գտավ պետական ֆինանսնարի կառավարման բարեփոխումների ռազմավարական ծրագրի մեջ, որը կառավարությունը հավանության արժանացրեց անցյալ տարվա աշնանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2019 թ-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի՝ ֆինանսական բաղադրիչը։
«Այստեղ 14 ուղղություններ սահմանվեցին․ մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ոչ թե ընթացիկ իրավիճակային լուծումներ տանք, այլ ռազմավարական ծրագրեր իրականացնենք։ Առաջին փուլը դրանց ձևակերպումն էր, որի համար հանրային ֆինանսների կառավարման հետ կապված հանրային քննարկումներ ենք անցկացրել տարբեր հարթակներում»,-ասաց նա։
Իրենց գնահատմամբ՝ դրանք ամբողջությամբ համահունչ են կառավարության գործունեության ծխրագրով սահմանված ուղղություններին։
Ծրագրերի իրականացումը ընթացքի մեջ է՝ ըստ հայտարարված ռազմավարական ուղղությունների։
«Մենք այդ ուղղությունների մեջ ունենք մեծ աջակցություն մեր միջազգային գործընկերների կողմից, և հունվարի 20-ին ընդյալնված դոնորների համակարգման հանդիպում ունեցանք, որտեղ ներգրավված էին մեր բոլոր գործընկերները, որոնք մասնակցություն են ունեցել հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումներին»,-ասաց Ջանջուղազյանը։
Նա, սակայն, նշեց, որ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխոիւմներին անդրադառնալիս՝ չենք կարող խոսել որպես ավարտուն գործընթացի մասին, դա դիտարկվում է որպես անընդհատ գործընթաց, ուղղակի ժամանակի ընթացքում փորձում են հասնել մինչ այդ նախանշված ուղղությունների ինչ-որ վիճակի և, արտաքին ազդակներով պայմանավորված, վերանայում անելիքները։
Ըստ այդ ծրագրի, որպես տեսլական ձևակեպվել է համակարգի բարեփոխումների համար հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործումը․ «Ակնհայտ է, որ դա հնարավոր է իրականացնել միայն այն պարագայում, երբ առկա է թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության համակարգերի ամբողջականություն և հնարավոր է համարել, որ դրան ինչ-որ ճամփով հասել ենք, եթե առկա է կանխատեսումների և որոշումների համարժեքություն»,-ասաց նա։
Պատգամավորներից մեկին հետաքրքրեց այն խնդիրները, որոնք նախանշվել էին, բայց չհաջողվեց իրականացնել։
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ Ժամանակացույցով չկատարված արձանագրում չկա, քանի որ ժամանակացույցը եղել է իրատեսական և հաջողվել նախանշվածը իրականացնել բոլոր ուղղություններով։
Նա նաև ասաց, որ նախանշված ծրագրերը չէին ենթադրում կոնկերտ ավարտուն արդյունք 2019-ին․ «90-100 տոկոս միջակայքում արձանագրված արդյունք կարող ենք գնահատել և լավ նախադրյալ՝ 2020 թ-ին ավարտին հասցնելու համար»։
Առանձին ուղղություններով՝ ձեռքբերումներին անդրադառնալով, Ատոմ Ջանջուղազյան ասաց, որ մակրոտնտեսական և հարկաբյուջետային ռիսկերի տեսանկյունից կիրառել են աշխարհում հայտնի մաթեմատկիական ապարատը, որն օգտագործում են մակրոտնտեսական կանխատեսումների համար․ սա, սակայն, նույնպես շարունակական գործընթաց է։
«Նախորդ տարիների կանխատեսումներից էական շեղումներ չենք ունեցել, բայց սա չի նշանակում, որ անելիք չունենք․ անորոշության աստիճանը բավական մեծ է և միանշանակ չէ՝ այդ մաթեմատիկական ապարատը այսօր կտա՞ համարժեք արդյունք, թե՞ ոչ»,-ասաց Ջանջուղազյանը։
Բյուջետային ծախսերի կառավարման մասով, ասաց, հերթական փուլում ենք գտնվում, բայց այստեղ էլ որակական փոփոխությունների անհրաժեշտություն կա։
«Ունենք կոնկերտ խնդիրներ․ ակնկալվում է, որ արդյունավետության բարձրացման առումով կիրականացվեն ավտոմատացման տեսանկյունով։ Անցյալ տարի նախապատրաստական աշխատանք է արվել, այս տարի՝ մրցույթ ենք հայտարարել՝ 3-5 տարի ժամանակահատվածում կյանքի կկոչվի»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Հաջորդ հարցը՝ կորոնավիրուսային ռիսկով պայամանվորված՝ հարկաբյուջետային զսպող քաղաքկանությունը շարունակելու մասին էր։
Ֆինանսաների նախարարն ասաց՝ այո, այն ժամանակ, երբ առկա են բացասական զարգացումներ, հարկաբյուջետային քաղականությունը մնում է լավագույն գործիքը և հենց այդպես էլ իրենք վերաբերվում են, քննարկումների փուլում են և ԱԺ կներկայացնեն օրենքի հնարավոր փոփոխության նախագիծ։
«Բնականաբար, մեր օրակարգում պահպանում ենք հարկաբյուջետային կանոնները պահելու տրամաբանությունը և այդ հիմքով՝ փոփոխություն ենք նախաձեռնում, որը հնարավորություն կտա պարտք ներգրավել և զսպել հնարավոր բացասական զարգացումները»,-ասաց նա։
Հաջորդ հարցը անցյալ տարի՝ մոտ 300 միլիարդ դրամի կապիտալ ծախսերի թերակատարման մասին էր, ինչպես նաև անցյալ տարվա ընթացքում 500 միլիոն դոլարի փոխառություն ձեռք բերելու մասին․ արդյո՞ք 300 միլիարդ դրամի մեջ ներառված է 500 միլիոն դոլարը։
«Անցյալ տարվա ցուցանիշները հապարակված չեն, բայց կապիտալ ծախսերը նախատեված է եղել 262 միլիարդ դրամի չափ և 300 միլիարդ չէր կարող լինել թերակատարումը, փաստացի ցուցանիշը 192 միլիարդ դրամ է եղել»,-ասաց Ջանջուղազյանը։
Նաև վստահեցրեց, որ այդ գումարը Կենտրանական բանկում է մնացել, որովհետև գանձապետական միասնական հաշվի միջոցով են շրջանառվում բոլոր դրամական միջոցները և հոսքերի տարբերությունը կուտակվել է գանձապետական միասնական հաշվում։
«Եվրապարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվել է 2020 թ-ին մարման ենթակա պարտատոմսերի վերաֆինանսավորման նպատակով և հիմա ակնհայտ է, որ և՛ ժամանակի, և՛ շուկայի պայմանների տեսակետից պահի ընտրությունը լավագույնն էր»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
2020 թ-ի բյուջեի մասին օրենքում, բացի կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներից, նախատեսել են նաև 60 միլիարդ դրամի չափ լրացուցիչ կապիտալ բնույթի ծախսեր, այժմ ճշգրտում են կանխատեսումները, որպեսզի վերաբաշխեն, որ ոչ մի դրամ կորուստ չունենանք, քանի որ ամեն տոկոս պակասը, Ջանջուղազյանի խոսքով, հանգեցնելու է սոցիալական հետևանքի։
Մանրամասն՝ տեսանյութում․