|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարի և մամուլի ծառայության առկայության պարագայում ադրբեջանական մամուլն ու փորձագետները ստիպված էին տեղեկություններ քաղել հայկական լրատվամիջոցներից: «Ինչո՞ւ ենք Վիեննայում նախագահների բանակցությունների ընթացքի ու արդյունքների մասին տեղեկանում հայ նախագահի մամուլի քարտուղարից» ,- հaqqin.az-ի` հարց է բարձրացնում ադրբեջանական «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն` մեկնաբանելով Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը:
Ըստ նրա` իշխանության առաջին տարիներին Իլհամ Ալիևը հանդիպումների գնալիս լրագրողների էր տանում հետը, սակայն հետագայում հրաժարվեց ամբողջ աշխարհում ընդունված այդ տեխնոլոգիայից:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիները դժգոհում են սեփական երկրի նախագահի լրատվական ծառայության աշխատանքից: Երեկ էլ հանդիպման մասին ադրբեջանական ԶԼՄ-ները նյութեր էին տալիս՝ հղում կատարելով հայկական եւ ռուսական ԶԼՄ-ներին, նաեւ` նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղարի թվիթերյան էջին: