|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտիերեշը կոչ է արել Լիբիայի հակամարտության կողմերին անհապաղ անցնել երկխոսության՝ խնդրի՝ քաղաքական ճանապարհով լուծման համար. այս մասին հայտարարել է Գուտիերեշի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ ներկայացուցչի՝ Գուտիերեշը դատապարտել է Տրիպոլիի Իտալիայի և Թուրքիայի դեսպանատների մոտակայքում հարձակումը, ինչպես նաև ցանկացած քաղաքացիական շրջանների վրա հարձակումը։
Դյուժարիկը նշել է, որ Լիբիայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը կոչ է արել Ռամադան ամսին հրադադար սահմանել, իսկ ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Լիբիայում կշարունակի փաստաթղթավորել խախտումները՝ ՄԱԿ-ի ԱԽ կամ Միջազգային քրեական դատարան ուղարկվելու համար։