|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ռուսաստանն անհանգստացած է Գազայի հատվածում իրավիճակի սրմամբ և կոչ է անում բոոր կողմերին` զսպվածություն ցուցաբերել և հրաժարվել քայլերից, որոնք կարող են սադրել լարվածություն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` Մոսկվան հաստատում է պաղեստինցիների` խաղաղ բողոքի ցույցերի իրավունքը և դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ ռազմական ուժի կիրառումը:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 61 պաղեստինցի: Ակցիաները կապված էին ԱՄՆ-ի` իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման հետ: