Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է այս շաբաթվա վերջին արտակարգ խորհրդակցություն անցկացնել Լիբիայում տիրող իրադրության վերաբերյալ` տարածքային եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Աֆրոմիության, Արաբական պետությունների լիգայի, Եվրամիության եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպության մասնակցությամբ: Երեկ նա լրագրողներին ասել է, որ հանդիպումը հավանորեն տեղի կունենա հինգշաբթի կամ ուրբաթ օրը:
«Ես կոչ եմ անում գնդապետ Քադաֆիի ուժերին անմիջապես դադարեցնել բռնությունները եւ ճանապարհ բացել նոր վարչակարգին սահուն անցնելու համար»,- հայտարարել է Պան Գի Մունը` հավելելով, որ միջազգային հանրությունը «պատրաստ է շարունակել քաղաքացիական բնակչության պաշտպանության իր դերը»:
Նա հայտարարել է, որ դեռ տեղեկություններ չունի, թե որտեղ է գտնվում Քադաֆին: «Սակայն ես անկեղծորեն հույս եմ տածում, որ մենք կգտնենք նրան որքան հանարվոր է շուտ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` հավելելով, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պարտավոր են լիարժեքորեն կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումները: