| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լեհ հետազոտողները ստեղծել են ծրագիր, որը թույլ է տալիս հաշվարկել կորոնավիրուսի ծանր ընթացքի և դրանից մահվան հավանականությունը. այս մասին գրում է НТВ-ն, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ ծրագրի մշակմանը մասնակցել են բժիշկներ, համաճարակաբաններ, մաթեմատիկոսներ և ծրագրավորողներ: Նրանց ստեղծած ծրագիրը հաշվի է առնում մարդու տարիքը և սեռը, ինչպես նաև՝ տեղեկություններ քրոնիկ հիվանդությունների չորս հիմնական տիպերի վերաբերյալ:
Այս առնչությամբ ծրագրի մշակող, բժշկական գիտությունների դոկտոր Պյոտր Բանդոշն ասել է. «Կորոնավիրուսից մահվան ռիսկը շատ հստակ կախված է ապրելակերպից և դրա հետ կապված հիվանդություններից, ներառյալ ճարպակալումը, շաքարախտը, հիպերտոնիկ հիվանդությունը և դրանց բարդությունները: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ COVID-19- ի մահացու ելքերն առանց քրոնիկ հիվանդությունների մարդկանց շրջանում 1 տոկոսից ցածր է»:
Միևնույն ժամանակ ծրագրով հաշվարկվել է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքում առանց քրոնիկ հիվանդությունների 30 տարեկան տղամարդու համար մահվան վտանգը կազմում է 0,03%, իսկ նույն տարիքի կնոջ համար՝ 0,02%: Եթե շաքարախտով և ուռուցքային հիվանդությամբ ութսունամյա տղամարդը վարակված է կորոնավիրուսով, ապա ռիսկն արդեն 25.86% է, սակայն նույն տարիքի և նույն հիվանդություններով կնոջ համար՝ 14.03%: