Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի ամիս է, ինչ քննարկվում է Սյունիքի մարզից 50 000 հա արոտավայր իրանական կողմին՝ ոչխար արածեցնելու համար վարձով տրամադրելու հնարավորությունը։ Հայկական կողմը հավաստիացնում է, որ հարցի շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա։ Սակայն երեկ իրանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ 2013 հունիսին հնարավոր է` 10 հազար գլուխ ոչխարներ, որպես փորձաշրջան, 6 ամսով արածեցվեն Սյունիքի արոտավայրերում։
Թեև Սյունիքի մարզպետը հերքել է բուռն քննարկումների տեղիք տված լուրը, սակայն բնապահպաններն ու հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը հայտարարեց, որ չի հավատում Սյունիքի մարզպետի հավաստիացումներին:
«Փետրվարի 27-ից առաջ մարզպետը բացառում էր Սյունիքի արոտավայրերը իրանցիներին տրամադրելու հնարավորությունը, սակայն որոշ ժամանակ անց ասաց, որ դա նպաստավոր է մեր տնտեսության համար»,- ասաց նա և հավելեց, որ իրենք չեն կարող համոզված լինել, քանի դեռ պետական շրջանակներից հստակ պատասխան չեն լսել:
«Որպես փորձաշրջան` 6 ամսով ոչխարներին բերելն ի՞նչ է նշանակում: Ուզում են տեսնել մեր խոտը նրանց դուր գալիս է, թե` ո՞չ»,-ասաց Միրաքյանը:
Ոչխարաբուծության վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ, գրող-հրապարակախոս Արամ Հովհաննիսյանն էլ ասաց, որ ինքը դեմ է ոչ միայն իրանական ոչխարները Սյունիք բերելուն, այլեւ, ընդհանրապես, Հայաստանում ոչխարաբուծության զարգացմանը:
«Մեզ համար ավելի ձեռնտու է Հայաստանում զարգացնել տավարաբուծությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ կովը գերադասելի է, քան 10 ոչխարը»,- ասաց նա և հավելեց, որ ոչխարաբուծությունը խոչընդոտում է տավարաբուծությանը, իսկ այն երկրները, որտեղ մարդիկ զբաղվում են ոչխարաբուծությամբ, դարձել են աղքատիկ պետություններ.
«Էկոլոգիական առումով խիստ վնասակար է. ոչխարները սափրում են խոտը, ինչի հետևանքով խոտածածկ տարածքները ոչնչանում են: Սյունիքի հողատարածքներն առանց այդ էլ խիստ էրոզացված են»,- նշեց մասնագետը:
Բացի այդ` Հովհաննիսյանն ընդգծեց, որ մեկ հեկտարի դիմաց ընդամենը 25 դոլար պահանջելը չնչին գումար է և տնտեսապես ձեռնտու չէ մեզ համար:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է իրանցիները որոշեին օգտվել մեր տարածքներից, եթե դրանք էրոզիայի են ենթարկված են, Մարուքյանը պատասխանեց. «Իրանում ավելի վատ է հողերի վիճակը, և նրանք այլ հնարավորություն չունեն»: