կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 17:25
Աշխարհ

Ինդոնեզիայում հետազոտողները հնագույն մահաբեր աղետի`ցունամիի հետքեր են հայտնաբերել

Ինդոնեզիայում հետազոտողները հնագույն մահաբեր աղետի`ցունամիի հետքեր են հայտնաբերել

Հետազոտող-գիտնականների միջազգային խումբը մոտ 600 տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզուն հարված հասցրած աղետալի ցունամիի հետքեր է հայտնաբերել. գրում է Planet Today-ը:

Հետազոտողները կղզում մի շարք վայրեր են հայտնաբերել, որտեղ XI-XII դարերի 10 հնագույն բնակավայրեր են եղել: Դրանցից 9-ը լիովին ավերվել են 1394 թ.-ի ցունամիի հետևանքով, իսկ վերջինը` 10-րդը, եղել է հսկա ալիքների համար անհասանելի բարձունքի վրա: Մինչ օրս պահպանված բնակավայրում հայտնաբերված կերամիկական սպասքի վերլուծությունից պարզ է դարձել, որ հնագիտական գտածոները պատրաստված են եղել Սիրիայում և Չինաստանում:

Վրա հասած տարերային աղետից հետո տարածաշրջանի մահմեդական առևտրականները նոր համայնքներ են հիմնել հների տարածքում: Ի վերջո, նրանք ստեղծել են Աչեհ սուլթանությունը, որը գոյություն է ունեցել մինչև 1904 թ.-ը:

Հոդվածում նշվում է նաև, որ հնագույն աղետը նման է եղել 2004 թ.-ին տեղի ունեցած ցունամիին, որը հանգեցրեց 280 հազար մարդու մահվան և միլիոնավոր մարդկանց` իրենց տներից զրկվելուն: Ցունամիի պատճառ էր հանդիսացել Սումատրայի ափին տեղի ունեցած երկրաշարժը, որից ամենաշատն էր տուժել հենց Աչեն նահանգը: Այնտեղ զոհվեց ավելի քան 160 հազար մարդ: