| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Տիտանիկ» նավի խորտակումից հետո անցած 108 տարվա ընթացքում առաջին անգամ հետազոտողները մտադիր են նավի մնացորդները բաժանել մասերի, որպեսզի հանեն սարքավորումների բաղադրիչները: Նրանց նպատակը «Marconi» ընկերության անլար հեռագրասարքն է, որն իր տեսակի մեջ առաջիններից էր: Դրա օգնությամբ խորտակվող նավը փորձել է կապվել հարևան նավի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Վիրջինիա նահանգի դաշնային դատարանը տվել է գիտարշավի թույլտվություն՝ անվանելով «բացառիկ հնարավորություն» ջրից դուրս բերելու գտածոն, որը կդառնա «Տիտանիկ»-ից մնացած ժառանգության մի մաս:
«R.M.S. Titanic» ընկերությունը պետք է մշակի ֆինանսական ծրագիր և այն ներկայացնի դատարանի հաստատմանը, ինչը կարող է բարդ լինել համավարակի պայմաններում: Ընկերությունը պլանավորում է գիտարշավը սկսել այս ամռանը: Ենթադրվում է, որ ստորջրյա ռոբոտները զգուշավորությամբ նավից կառանձնացնեն «Marconi» ապարատի բաղադրիչները:
1912 թ. «Տիտանիկ»-ի աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ: