կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 12:25
Առանց Կատեգորիա

Վճարվիր վարակվելու դիմաց. հետազոտողները կամավորներ են փնտրում կորոնավիրուսի դեմ պատվանյութի փորձարկման համար

Վճարվիր վարակվելու դիմաց. հետազոտողները կամավորներ են փնտրում կորոնավիրուսի դեմ պատվանյութի փորձարկման համար

Բրիտանացի գիտնականները նոր կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման նպատակով հիվանդությամբ վարակվելու համար կամավորներին գումար են առաջարկում. հայտնում է Yerkir.am-ը՝ Daily Mail-ին հղումով:

Ըստ պարբերականի՝ պատվաստանյութի փնտրտուքներով զբաղվում է «Hvivo» ընկերությունը. նրան է պատկանում  Լոնդոնի Queen Mary BioEnterprises նորարարական կենտրոնի լաբորատորիան։

Հայտարարությունում մանրամասնվում է՝ փորձագետները 24 կամավորի 4500-ական ԱՄՆ դոլար (3.500 ֆունտ սթերլինգ) են առաջարկում կորոնավիրուսակիր դառնալու դիմաց։ Կամավորներին կներարկեն 0C43 և 229E առավել նվազ վտանգավորության վիրուսներ,  այնուհետև 14–օրյա կարանտին կսահմանեն նրանց համար։

Ողջ ընթացքում հետազոտողները կհետևեն հիվանդների վիճակին: Փորձարկված պատվաստանյութերից և դեղերից ամենաարդյունավետները հետագայում կկիրառվեն կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման նպատակով:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 10-ի ժամը 09.33-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114.448 դեպք, որից 4026-ը՝ մահվան, և 64.156-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: