|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիական Սերեքանիյե շրջանի օկուպացումից հետո թուրքական բանակն արդեն 6-րդ անգամ անընդմեջ Հասաքեի բոլոր ջրային կայաններից կտրել է ջուրը` կորոնավիրուսի պայմաններում զրկելով տեղի բնակչությանը խմելու ջրից. հայտնում է Hawar լրատվական գործակալությունը։
Չնայած, որ Հասեքեում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մի քանի դեպք, թուրքական բանակը շարունակում է իր ապօրինի գործողությունները։ Ըստ գործակալության` Հասեքեի ջրային ռեսուրսների վարչությունից հաստատել են ջրազրկման մասին տեղեկությունները։