|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հայաստանի նոր բնակավայրերը կարող են զրկվել խմելու ջրից. գրում է «ԷկոԼուր»-ը: Դրանց թվում են Արթիկի, Ախուրյանի, Մարալիկի, Արմավիրի, Վաղարշապատի, Արարատի մի շարք շրջանների բնակավայրեր:
«Պատճառը ստորերկրյա քաղցրահամ ջրերի ոչ ռացիոնալ օգտագործումն է, որի արդյունքում հանքային կամ բարձր հանքայնացման ջրերը կխառնվեն քաղցրահամ ջրերին և կորակազրկեն դրանց՝ դարձնելով խմելու համար ոչ պիտանի:
Անհաշվենկատ աշխատանքի ընթացքում արդեն իսկ անհետացել են Սև ջուր գետի ակունքների աղբյուրները, եւ նման վտանգ սպառնում է Վերին Ախուրյանի, Կաթնաղբյուրի, Ապարան–Քուչակի և այլ գոգավորությունների և իջվածքների ստորերկրյա ջրաղբյուրներին: Այս ահազանգը կհնչի սույն թվականի հոկտեմբերի 16-ին` ՀՀ կառավարության նիստում` «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրի» հաստատման ժամանակ:
Ծրագրում նշված է, որ Հայաստանի խմելու ջրամատակարարման համար օգտագործվող ջրերի 96 %-ն իրականացվում է ստորերկրյա ջրերով: Վերջիններն օգտագործվում են նաև տնտեսական տարբեր նպատակներով՝ ոռոգման, արդյունաբերական, ձկնաբուծական և այլն: «2009-2013թթ. ազգային ցանցի 70 դիտակետերի մշտադիտարկումների համար նախատեսվել է 18.0-18,42 մլն, դրամ»մ- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբուրում: