կարևոր
1108 դիտում, 6 ժամ առաջ - 2025-01-17 18:17
Հասարակություն

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC

Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 2024 թվականի ապրիլին հացադուլ է հայտարարել։ Որպես դրա պատիժ, ըստ նրա փաստաբանների, նրան տեղափոխել են պատժախուց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պատժախցում լույսն օրական 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի ծանր պակասի և հյուծվածության», - ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ, ում վարձել է Վարդանյանի ընտանիքը (Ադրբեջանի իշխանությունները նրան երբեք թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին): — Բացի այդ, Ռուբենին ստիպել են երկար ժամանակ կանգնած մնալ և երկու լրիվ օրից ավելի զրկել ջրից։ Ավելին, նրան զրկել են ներքնաշորն ու հագուստը լվանալու, փոխելու հնարավորությունից, չեն տվել զուգարանի թուղթ, թույլ չեն տվել գրել-կարդալ, զրկել են սպիտակեղենից, նա ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա»։ Հացադուլը տեւել է 20 օր։

Վարդանյանի որդին՝ Դավիթը, ասաց, որ հայրը նամակներ է գրում և ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում իրենց հասցեատերերին։ Ընտանիքին, նրա խոսքով, երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել նրա հետ կամ նամակներ ուղարկել Միջազգային Կարմիր խաչի միջոցով: «Դրսից» բժիշկներին արգելվում է տեսակցել Վարդանյան ավագին, բացառությամբ հացադուլի ավարտից անմիջապես հետո մեկ հետազոտության։