|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն Անկարային մեղադրել է, որ թուրքական զորքերը 16 օրով զրկել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հասեքե քաղաքը ջրամատակարարումից: Այնտեղ ապրում է ավելի քան 1 միլիոն մարդ:
«Թուրքական օկուպացիոն ուժերը և նրանց վարձկանները 16 օրով դադարեցրել են քաղաքի և հարակից տարածքների ջրամատակարարումը՝ դադարեցնելով ջրակայանի աշխատանքը Ալլուկում՝ Հասեքեի հյուսիսում»,- ըստ SANA գործակալության՝ կիրակի ասել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը:
Սիրիայի փոխարտգործնախարար Բաշար Ջաֆարին կոչ է արել ազդել Թուրքիայի վրա ՄԱԿ-ի և Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով:
Պաշտոնական Դամասկոսը մեղադրում է Թուրքիային «Սիրիայի քաղաքացիների համար «անտանելի պայմաններ» ստեղծելու մեջ: 2019-ի հոկտեմբերից, սիրիական տվյալների համաձայն, թուրք զինվորականներն ու նրանց դաշնակիցները 23 անգամ առանց ջրամատակարարման են թողել մեկ միլիոնանոց քաղաքը: