Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում շուրջ քառասուն ընտանիք զրկված է ջրից: Այնինչ հայտնի է, որ Արագածի փեշին կպած այս գյուղի շրջակայքից հորդում են հարյուրավոր մաքրամաքուր աղբյուրներ, և հնուց ի վեր Ղազարավանը տարածաշրջանում խմելու ջրով ապահավված հատուկենտ գյուղերից մեկն է եղել:
Բանը նրանում է, որ Ղազարավանի ջրերը առնված են խողովակների մեջ և հոսում են դեպի Արարատյան հարթավայրի գյուղերը: Որպես ՙհատուցում՚ ղազարավանցիներն իրենց ջրից օգտվում էին առանց վճարելու: Իսկ այսօր արդեն ՙՀայջրմուղկոյուղի՚ միավորումը նրանց ստիպում է ջրաչափեր տեղադրել և վճարել իրենց իսկ գյուղի ընդերքից հոսող ջրի համար:
Շատերն ստիպված են եղել համակերպվել այդ իրողության հետ, իսկ այն ընտանիքները, որոնք ջրաչափեր տեղեդրելու հնարավորություն չեն ունեցել, այլևս ջուր չեն ստանում: