Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը օրերս եղել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, զրուցել տեղացիների հետ սահմանային խնդիրների, անվտանգային հարցերի, մարզում ադրբեջանական զորքի առկայության եւ այլ հարցերի շուրջ:
Ճակատենի մի բնակիչ, որն այդ ժամանակ գտնվում էր Կապանում, մեզ հետ զրույցում ասաց, որ սարսափելի վիճակ է, ժողովրդի հետագա ճակատագիրը ոչ ոք չի կարող ասել:
«Շատ մեծ վտանգի մեջ ենք, հատկապես՝ սյունեցիները, Սյունիքի մարզը: Ես այս վտանգի ներքո ապագա չեմ տեսնում: Թե իշխանությունն ի՞նչ է մտածում, չգիտես, կառավարություն չունենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է՝ Սյունիքով ճանապարհ չի տրվելու Ադրբեջանին, վրդովված արձագանքեց. «Բա ո՞նց ա տվել, Գորիս-Կապան ճանապարհը, որ այսօր շրջանցում են ադրբեջանցիների՝ այնտեղ գտնվելու պատճառով, ո՞նց հասկանանք: Վաղը, եթե ձյուն եկավ, այլընտրանքային ճանապարհն անանցանելի է դառնալու: Շատ վատ վիճակի մեջ ենք: Օրեցօր առաջ են գալիս ադրբեջանցիները, օրեցօր դիրքեր ենք կորցնում»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ծրագրած եւ այս իշխանությունների հակապետական քաղաքականության հետեւանքով կորցրել ենք Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, այլեւ կասկածի տակ է դրվել Կապան համայնքի մեջ ներառված Շիկահող, Սրաշեն, Ճակատեն, Շիշկերտ, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի անվտանգությունը։ Այս գյուղերը փաստացի կտրվել են շրջկենտրոն Կապանից եւ այժմ Կապան հասնելու համար կա՛մ պետք է օգտվեն այլընտանքային եւ անանցանելի ճանապարհներից, կա՛մ Մեղրի-Քաջարան-Կապան ճանապարհից, որի երկարությունը շուրջ 150 կիլոմետր է։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան