Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-05-05 16:37
Աշխարհ

Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսի 2-րդ և 3-րդ ալիքի մասին. ՏԱՍՍ

Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսի 2-րդ և 3-րդ ալիքի մասին. ՏԱՍՍ

Աշխարհը կարող է բախվել կորոնավիրուսի տարածման նոր ալիքների։ Նման ոչ հուսադրող տեսակետով է հանդես եկել Ռոբերտ Կոխի վարակաբանության բեռլինյան ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ես և մի շարք փորձագետներ ենթադրում ենք, որ կլինեն կորոնավիրուսի բռնկման երկրորդ և երրորդ ալիքներ», - նշում է Վիլլերը։

Ըստ նրա՝ Գերմանիայի առողջապահությունը պատրաստ է հավանական բռնկումներին. «Մենք շատ բան ենք արել դրա համար։ Բժիշկները գիտեն՝ ինչպես վարվել հիվանդների հետ։ Մենք կունենանք լավագույն թերապևտիկ միջոցները», - հավաստիացրել էՎիլերը՝ հավելելով, որ գերմանական իշխանությունները նախատեսում են ավելացնել կորոնավիրուսի թեստերի թանակը։ Ըստ նրա՝ ավելի քան 130 լաբորատորիաներ ամեն օր կարող ենք իրականացնել 140.000-ից ավել հետազոտություններ։