Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քյոլնի համալսարանական հիվանդանոցի և Վարակների հետազոտության գերմանական կենտրոնի մի խումբ գիտնականների հաջողվել է առանձնացնել 28 հակամարմին, որոնք մեծ հավանականությամբ կարող են չեզոքացնել կորոնավիրուսը. տեղեկացնում է Yerkir.am-ը` ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
«Մենք նախատեսում էինք մանրամասն ուսումնասիրել օրգանիզմի իմունային պատասխանը վարակին և միաժամանակ գտնել հակամարմիններ, որոնք կարող են կիրառվել COVID-19-ը բուժելիս»,- ասել է նախագծի ղեկավար Ֆլորիան Քլյայնը:
Նրա խոսքով` հետազոտողների հայտնաբերած հակամարմինները կապում են պաթոգենի սպիտակուցը և խոչընդոտում վիրուսի ներթափանցմանը առողջ բջիջներ: Իսրայելցի գործընկերների հետ գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են արյան ավելի քան 4000 B-բջիջներ` վերցված նոր տիպի կորոնավիրուսով վարակված ու կազդուրված 12 պացիենտից: Արդյունքում` հետազոտողները մասնակի բացահայտել են հակամարմինների առաջացման մեխանիզմը, վերարտադրել այն լաբորատորիայում և ստուգել այդ սպիտակուցների ակտիվությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ներկայումս մասնագետները Boehringer Ingelheim դեղագործական ընկերության հետ համատեղ ուսումնասիրում են հակամարմինների բնութագրերը: Հավանորեն, կլինիկական հետազոտությունները կսկսվեն այս տարի: Գիտնականները ենթադրում են, որ վիրուսը չեզոքացնող հակամարմինները կարող են գործել մի քանի շաբաթ և այդ ժամանակահատվածում պաշտպանել մարդուն հիվանդությունից: