կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 17:00
Հասարակություն

Հնդիկների Հայաստան ներգաղթելուն պատրաստ են, իսկ հայոց հայրենադարձությանը՝ ոչ. Այվազյան

Հնդիկների Հայաստան ներգաղթելուն պատրաստ են, իսկ հայոց հայրենադարձությանը՝ ոչ. Այվազյան

Պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պարզ է արդեն, որ Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը հայտնվել է ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պատասխանատու պաշտոնում ոչ թե հայրենադարձության ծրագրերին նպաստելու, այլ դրանք խափանելու համար։

Իսկ ուրիշ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ ժողովրդագրական առումով արյունաքամ եղած՝ իր ազգաբնակչության գրեթե կեսը կորցրած մեր երկրում այդ «հանձնակատարն» ամեն քայլափոխի հայտարարում է, որ ՀՀ կառավարությունում հայրենադարձությունն անցանկալի երևույթ է համարվում, իր իսկ բառերով ասած՝ «ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում», «մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային: Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք»։ Պարզվում է, նրա գլխավորած գերատեսչական մարմնի գործն էլ ընդամենն արտասահման մեկնելն է և այնտեղ «հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություն տրամադրելն է Հայաստանի մասին»
(նրա այսօրվա հայտարարությունները տե՛ս հետևյալ հղումով

Բայց հետաքրքիր է, որ ՀՀ կառավարության որևէ ներկայացուցիչ մի օր չասեց, թե, «գիտեք, հարգելի հնդիկներ, ֆիլիպինցիներ, պարսիկներ և մյուս այլազգիներ, Հայաստանը պատրաստ չէ ձեր մասշտաբային ներգաղթին։ Գիտեք ինչ, հարգելիներս, մենք միլիոնավոր արտագաղթած հայրենակիցներ ունենք, որոնց վերադարձին ակնդետ սպասում ենք ու դեռ պետք է ընդունենք մեր երկրում»։ Այսպիսի խոսքեր չեն հնչել, այսպիսի մտքեր չեն ակնարկվել նույնիսկ։ Ստացվում է, որ հայերի հայրենադարձությունը Հայաստան չի խրախուսվում, իսկ ահա այլազգիների ներգաղթը ողջունվում է, ներառյալ հնդկական սերիալների ամենօրյա ցուցադրումներով, մշակութային հանդուրժողականության մասին անհեթեթ հեռուստահաղորդաշարերով ու վիզային արտոնությունների տրամադրումով։

Ըստ երևութին, այս գլենդեյլյան գաստրոլյորի օտարերկրյա հովանավորները խիստ մտահոգված են այն հստակորեն ուրվագծվող հավանականությունից, որ համաշխարհային կարանտինի ավարտից անմիջապես հետո Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից դեպի Հայաստան են ձգվելու տասնյակ հազարավոր նախկին հայաստանցիներ։ Ի դեպ, նրանք թքած են ունենալու, թե ցանկանում են արդյոք նրանց հայրենիքում տեսնել տարբեր տեսակի ու տրամաչափի պաշտոնյաները թե՞ ոչ։ Նրանք ո՛չ որևէ մեկի թույլտվությանն են կարոտ, ո՛չ էլ ավելորդ տեղեկատվությանը։ ՆՐԱՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՊԱՀՈՎ ՎԱՅՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ։ Մնացածը՝ տեղում կկողմնորոշվեն, ինչպես այստեղ շատ լավ կողմնորոշվում են հնդիկները, ֆիլիպինցիները, պարսիկներն ու մյուս այլազգիները։

Հ.Գ.
Հայրենադարձության սպասվող նոր մեծ ալիքի մասին խոսել եմ ապրիլի 28-ին կայացած հարցազրույցիս մեջ, որն այդպես էլ վերնագրված է՝ «Համաշխարհային կարանտինի ավարտն ազդարարելու է հայոց նոր հայրենադարձության սկիզբը»՝

Նույն նյութը Youtube-ում դրված է այլ վերնագրով՝
«Փոխանակ մշակենք, թե Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ինչ կարելի է անել՝ մեր «ոտքերին ենք կրակո՞ւմ»։