|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Կառավարության այսօրվա նիստում տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ քննարկման ընթացքում քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը դրական գնահատեց այդ նախագիծը։
«Մենք պետք է հասկանանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»,- ասաց Վահագն Վերմիշյանը։
«Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում»,- նրան ընդմիջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կներեք …, այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»,- փորձեց իր ասելիքն ուղղել Վահագն Վերմիշյանը։