|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հնարավորության վերաբերյալ պարզաբանում են հրապարակել. հայտնում է Взгляд-ը:
«Վերջերս Աշխատանքի միջազգային կազմակերպության «Work in Progress» բլոգում գրառում է տեղ գտել՝ նվիրված աշխատանքային շաբաթը կրճատելու պոտենցիալ առավելություններին: Տվյալ գրառումը մեկնաբանվել է որպես Աշխատանքի միջազգային կազմակերպության առաջարկ»,- ասվում է պարզաբանման մեջ:
Կազմակերպությունում պարզաբանել են, որ տվյալ բլոգն ընդամենը փորձագետների կողմից տարբեր առաջարկների քննարկման հարթակ է:
Իսկ իրականում կազմակերպության դիրքորոշումն աշխատանքային շաբաթվա տևողության մասին արտահայտված է 9 միջազգային աշխատանքային նորմերում՝ ընդունված 1919-ից 1994 թվականներին: