Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։
Կառավարության ամառանոցում տեղի ունեցած գինարբուքից հետո, Ավինյանի ու Նավակ Ճոճողի վեճն այնքան է թեժացել, որ բանը հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն բավական ագրեսիվ է պահել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բաժակ է նետել Նավակ Ճոճողի ուղղությամբ՝ վերջինիս հանդարտեցնելու համար։
Այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Թիմակիցներին կարգի հրավիրելու համար վարչապետը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը։
Կատարվածից անմիջապես հետո, Տիգրան Ավինյանը վրդովված լքել է կառավարական ամառանոցը՝ հայտարարելով, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը։
Կասկած չկա, որ հիմա կառավարությունից սկսեն հերքել տեղեկությունը, բայց պնդում ենք, որ միջադեպի մասին լուրը ամբողջովին ճիշտ է։ Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը հերքում է եղելությունը, մինչդեռ ամիսներ անց պարզվում է, որ այդ հերքումները կեղծ էին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: