| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժամանակ» թերթը գրում է. «Թեև մի քանի շաբաթ է` Գագիկ Հարությունյանը հեռացել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է ապրել «կառավարական դաչայում», չնայած, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա Մոնումենտում` «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի, և այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը: 
Ներկայումս «կառավարական դաչայում» նրանից բացի ապրում են նաև Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչի մասին ասել է նախագահի գործերի կառավարիչ Վարուժ Գրիգորյանը: Հայտնել է նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեղափոխվել այնտեղ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ևս: Տիգրան Սարգսյանից հետո այնտեղ մինչ օրս վարչապետ չի ապրել, ինչպես որ Տիգրան Թորոսյանից հետո` ոչ մի ԱԺ նախագահ: Հովիկ Աբրահամյանը, ինչպես և Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահի պաշտոնում, իրենց տներից չտեղափոխվեցին: Նույնն էլ անում է Արա Բաբլոյանը:  Փոխարենը` Սեյրան Օհանյանը երկար տարիներ ապրել է կառավարական առանձնատներից մեկում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում