|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, համազգեստ եւ զենք տրամադրելու» լուրի վերաբերյալ Երեւան քաղաքի դատախազի կողմից ոստիկանությանը տրվել է հանձնարարություն օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ եւ զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ:
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ավելի վաղ արդեն իսկ արձանագրվել էին նմանաբովանդակ հրապարակումներ եւ կից տեսանյութ:
Եվ նախքան այս հայտարարություն-կոչի տարածումը Երեւան քաղաքի դատախազի կողմից արդեն իսկ ոստիկանությանը տրվել է հանձնարարություն այդ հրապարակումներում նշվող հանգամանքների կապակցությամբ օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,- գրել է նա։