|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Mediaport-ի տեղեկություններով՝ ժամը 00:30-ի շրջանակներում ավարտվել է կառավարական ամառանոցում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի նիստը:
Նիկոլ Փաշինյանը վախեցած է եղել, որ Արցախի Հանրապետության ևս 3 բնակավայրի թշնամուն հանձնելու, նոր վիրավորների թեման կարող է կրկին հանրային հուզումների առիթ դառնալ:
Այդ պատճառով ուժային բոլոր կառույցներում տագնապ է հայտարարել, որպեսզի, եթե վրդովված ժողովուրդը կրկին հարձակվի իր առանձնատան և կառավարության շենքի վրա լինի դիմադրություն: Նույն պատճառով նաև կառավարական առանձնատուն է տարվել Հ1-ի շարժական կայանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա դիմի ժողովրդին:
Տեսնելով հանրային ճնշման բացակայությունը՝ Փաշինյանը թիմակիցներին ասել է հրաժարական չի տալու, պետք է շարունակեն իրավիճակից ելքեր փնտրել:
Ավելի ուշ, կառավարության առանձնատուն է կանչել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և առաջիկա ձերբակալվողների մասով հանձնարարականներ է տվել:
Ձերբակալվողների թվում լինելու են հիմնականում բարձրաստիճան զինվորականներ, որոնց քավության նոխազ դարձնելով՝ Փաշինյանը փորձելու է պարտության մեղքն ու պատասխանատվությունը գցել իր վրայից: