|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 30-ի նիստում որոշում ընդունեց Կոնդի կառավարական ամառանոցում բնակվող պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների կեցության և սննդի հարցերի կարգավորման վերաբերյալ:
Նախագծով «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակի և առարկայի հստակեցման ներքո ամրագրվելու է պաշտոնյաների կեցության և սննդի ապահովման գործառույթը:
2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1635-Ա որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը սահմանող ձևակերպումները չեն ապահովում բավարար հստակություն՝ Կազմակերպության կողմից «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկման և ապահովման գործառույթների պատշաճ իրականացման համար»:
Որոշման երկրորդ կետով «գերատեսչական առանձնատուն» բառակապակցությունը փոխարինվել է «ծառայողական առանձնատուն» բառակապակցությամբ: