կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-26 10:11
Հասարակություն

Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞. «Ժողովուրդ»

Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին:

Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաեւ Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատեց փոխվարչապետի հետ հանդիպման փաստը եւ նշեց. «Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր եւ խնդրել ֆինանսական միջոցների հատկացում», – նշեց նա՝ հավելելով, սակայն, թե հանդիպման ժամանակ հրաժարականի մասին խոսք չի եղել»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: