Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անդամները տեսանյութով վերհիշել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունն է։ Արդեն 105 տարի է, ինչ հայ ժողովուրդն ապրում է՝ սրտում ունենալով մեծ սպի։ Մարդկանց հետ այդպես վարվել չի կարելի։ Այս տեսանյութի ուղերձը հենց դա է»։
Ավելի վաղ զոհերին ոգեկոչող գրառումներ էին կատարել Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: