|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մոտ 10 հազար բեյրութահայեր նշել են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Նրանք քայլարշավ են կազմակերպել եւ քայլել դեպի Մարտիրոսների հուշարձանը, որը գտնվում է Դաունթաունում: Մասնակիցները երգել են հայրենասիրական երգեր եւ ազգային օրհներգը, որը պարբերաբար ընդհատվել է՝ Թուրքիայի դրոշի տրորմամբ:
Հայերը նաեւ բազմաթիվ պաստառներ են բերել, որոնցից մեկի վրա գրված է եղել. «Էրդողան, չմոռանաս՝ Արեւելյան Թուրքիան Արեւմտյան Հայաստանն է». տեղեկացնում է The Daily News-ը: