|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացել է «Սան Լորենսո» և «Ուրական» թիմերի հանդիպումը, որի մեկնարկից առաջ «Սան Լորենսոն» հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Diario Armenia պարբերականը տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է ապրիլի 14-ի երեկոյան: Ակումբի խաղացողներն ու ներկայացուցիչները մարզադաշտում մեծ պաստառ են պարզել՝ նվիրված Ցեղասպանության 104-րդ տարելիցին: «Բոլորս հիշում ենք Հայոց ցեղասպանությունը», – գրված է եղեկ պաստառին:
Նախաձեռնությունը հայ համայնքի ներկայացուցիչներինն է, որոնց աջակցել է ակումբի նախագահ Մատիաս Լամենսը: